-
02.02.2020|
20:05
Թուրքիայի ռազմական տեխնիկայի նոր զորասյունը հատել է Սիրիայի հետ սահմանը՝ հաղորդում է Al Arabiya-ն՝ հղում անելով Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնին:
-
02.02.2020|
20:05
Ամերիկյան ընկերությունների հետ համագործակցությունը լավագույն արդյունք կբերի ցանկացած երկրի՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ղազախստանում:
-
02.02.2020|
20:04
Եվրամիությունը փոխել է այցագրերի տրամադրման կարգը, այժմ այցագիր ստանալու համար կարելի է դիմել մեկնելուց ոչ թե երեք, այլ վեց ամիս առաջ:
-
02.02.2020|
20:03
ԿԳՄՍ նախարարությունում օրը ցերեկով անհետացել է շուրջ 10 միլիոն դրամ և ոչ ոք չի փորձում հստակ պատասխան տալ, թե ինչ եղավ այդ պատկառելի գումարը: 10 միլիոնը նախատեսված էր Լեզվի կոմիտեի աշխատակիցների երրորդ և չորրորդ եռամսյակների պարգևավճարների ու լրավճարների համար: Նախարարության ֆինանսական բաժինը դուրս է գրել գումարը, սակայն փողերը կես ճանապարհին անհետացել են և այդպես էլ չեն հասել հասցեատերերին:
-
02.02.2020|
20:01
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վաղը մտադիր է Եվրամիությանը նախազգուշացնել, որ Լոնդոնը տնտեսական համագործակցույան շուրջ Բրյուսելի հետ բանակցություններում զիջումների մտադրություն չունի: Վաղը Ջոնսոնը ելույթ կունենա գործարար շրջանակների, օտարերկրացի դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հավաքում:
-
02.02.2020|
19:55
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Հովեր» պետական կամերային երգչախումբը (հիմնադիր և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյում համերգներով հանդես է եկել Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ:
-
02.02.2020|
14:49
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների հայտարարությունում հնչած գնահատականները հետևանք են այն զարգացումների, որոնք տեղի են ունենում վերջին ժամանակահատվածում Հայաստանում՝ Lragir.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
-
02.02.2020|
14:48
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը:
-
02.02.2020|
14:47
Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարությունը հայտնել է, որ վերջերս Մինյա գավառում հայտնաբերված սարկոֆագները պատկանել են գերագույն քրմուհուն՝ հաղորդում է Le Figaro-ն:
-
02.02.2020|
14:46
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կաբինետը որոշել է շանտաժի ենթարկել Եվրամիությանը՝ Brexit-ից հետո:
: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am